15.09.2017|
12:12
Ահա տիպական մի դրվագ, որ հուշագրել է արձակագիր Վահագն Գրիգորյանը այդ օրերից. «Ժողովում պետք է քննարկվեր ԽՄԿԿ քաղբյուրոյի հերթական որոշումներից մեկը։ Ինչպես լինում էր նման դեպքերում, դահլիճն անուշադիր էր, շատերը տեղերում մասնավոր զրույցներով էին զբաղված, և Մ. Սարգսյանը, որ ի պաշտոնե դատապարտված էր կարդալու այդ մի քանի էջը, դադարեցրեց ընթերցումն ու ասաց.
-Չարչարվողը ես եմ, դո՞ւք եք տանջվում։ Մի հինգ րոպե լուռ նստեք, կարդամ պրծնեմ էս անտերից...